«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Այդինը նախախնամական անձնավորություն էր

Այդինը նախախնամական անձնավորություն էր
18.04.2024 | 21:02

Առաջարկեցի, որ շաբաթական թերթի մեկ էջը տրամադրենք հոգևորին: Ասաց՝ ինքդ էլ տնօրինիր և բացեցինք ԽՈՐԱՆ էջը, որ ուղարկում էինք նաև բանտարկյալներին:
Ցուրտ ու մութ տարիներն էին, սկսել էի քնել սրբագրիչների սենյակում, աթոռների վրա:
Եկավ, ասաց.
- Մի՞թե կարծում ես, թե ես տանը փափուկ անկողնում կարող եմ հանգիստ քնել, իմանալով, որ աթոռներին ես գիշերում: Վերցրու,- ասաց.- սա իմ հանգստյան սենյակի բանալին է: Այնտեղ ամեն ինչ կա, թե գրասեղան, թե բազմոց, թե հեռուստացույց, թե սառնարան:
Ցերեկը ինձ հանգստյան սենյակ, գիշերը՝ քեզ ննջասենյակ՝ աշխատասեղանով:
Երբ «Առաքյալների կանոնները» գրքույկը Շահե Արքեպիսկոպոսի հովանավորությամբ հրատարակեցի, գրքույկը շոշափում էր, որպես գանձն են շոշափում:
Այդինը նախախնամական պարգև էր և է՛:
Երբ մահացավ, շատ զարմացա. Ինչպե՞ս կարող էր նման մարդը մեռնել, Տե՜ր:
Եվ ապա Տերը հասկացրեց, որ այն կողմում էլ է Այդինը նախախնամական, մեծ եղբայր, կենդանի հոգով:
Ցավոք, նման մարդիկ քիչ են աշխարհ գալիս:
Աստծո Սիրո պահպանությունը խնդրենք մեր եղբոր հոգու համար:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հ.Գ.
Երբ արդեն այլ մի տեղ էր խմբագիր, գնացի, թե՝ «Լեռան քարոզ» ուզում եմ, գրպանի, ծալովի գրքույկով հրատարակել զինվորներին նվիրելու: Ձևավորումը արդեն արել եմ:
- Քանի՞ օրինակ,- հարցրեց:
- 5000:
Եվ քիչ օրեր անց՝ «Լեռան Քարոզը» զինվորների համար, արդեն տպագրել էր:
Նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը վկայեց թե, Այդինը թերթի օրերը վերհիշելիս ասել է.
- Միայն ցավում եմ, որ Մաքսին ավելին չստացվեց, որ օգնեի:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ